Իտալիայում երկու գնացքներ են բախվել․ տուժածներ կան

Լուրեր

27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
Բոլորը

Իտալիայում Բոլոնիա-Ռիմինի երթուղում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է իտալական Corriere della Sera պարբերականը։

Հստակեցվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆաենցա քաղաքի և Ֆորլի կոմունայի միջև ընկած տարածքում։

Գնացքների ազգային օպերատորի ներկայացուցիչն ասել է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։

«Բախումը տեղի է ունեցել ցածր արագությամբ ընթացքի ժամանակ, ուստի լուրջ վնասվածքներից հնարավոր է եղել խուսափել»,- ասել է աղբյուրը։

Ներկայում դադարեցված է երթևեկությունը Կաստել Բոլոնեզե և Ֆորլի բնակավայրերի միջև ընկած հատվածում։ Փոխադրողը նախազգուշացրել է արագընթաց և միջքաղաքային գնացքների, ինչպես նաև մարզերի միջև ընթացող գնացքների ուշացումների մասին։

Ընկերությունում ընդգծել են, որ երկաթուղային ընկերության աշխատակիցներն արդեն հոգ են տարել ուղևորների մասին,  պատահարի պատճառները պարզվում են։