ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դադարեցվել է Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը։ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 16/3, Ազատամարտիկների 78/ 1, …

