Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է Ուկրաինայում պատերազմի «սառեցմանը»

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

Ուկրաինայի հակամարտության «սառեցումը» կնշանակի Եվրոպայի համար սպառնալիքի սառեցում։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակված հոդվածում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախարարի խոսքով՝ Պուտինի հայտարարություններից պարզ է դառնում, որ նրա համար խոսքը ոչ միայն Ուկրաինայի արևելյան շրջանների, այլ «ամբողջ երկրի և նրա ժողովրդի հպատակեցման» մասին է:

«Հետևաբար, հակամարտության «սառեցումը» կնշանակի ոչ միայն Ուկրաինայի կողմից իր տարածքի օկուպացված հատվածն ու այնտեղ բնակվող մարդկանց լքելը, այլև Ռուսաստանի կողմից չդադարող բռնության տարածումը, անօդաչու սարքերի հարձակումները Կիևի, Օդեսայի կամ Խերսոնի վրա ամբողջ տարածքում։ «Սառեցումը» կնշանակի Ուկրաինային օրեցօր զրկել ինքնիշխանությունից և ինքնությունից, և դա կնշանակի նաև, որ ռուսական սպառնալիքը եվրոպական անվտանգությանը կշարունակվի»,- պնդում է Բերբոքը:

Բացի այդ, կոնֆլիկտի «սառեցման» դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական հնարավորություն կունենա վերականգնելու Ռուսաստանի Դաշնության ռազմական ուժերը և վաղ թե ուշ սկսել է ավելի կոշտ գործել, գուցե նույնիսկ երկրի տարածքից դուրս, հավելել է գերմանացի բարձրաստիճան դիվանագետը։