ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Ohio դասի միջուկային սուզանավերից մեկը Մերձավոր Արևելք ուղարկելու մասին։ «2023 թվականի նոյեմբերի 5-ին Ohio դասի սուզանավը ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք»,- ասվում է հրամանատարության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։ Նախկինում ԱՄՆ-ը երկու ավիակիր էր ուղարկել Արևելյան Միջերկրական ծով:

