Ռումինիայի կառավարությունը հոկտեմբերի 7-ին բեռնատար երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն ուրախ է, որ իր ժողովուրդը նույնպես հասել …

