Ղազախստանի Ատիրաուի շրջանի մասնագիտացված միջտարածաշրջանային տնտեսական դատարանը որոշել է լուծարել Glory of Ukraine բարեգործական հիմնադրամը, որն օգնում էր Ուկրաինայում ռուսական ագրեսիայից տուժածներին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Մարդու իրավունքների միջազգային բյուրոն (KIBHR), փոխանցում է VOA-ն: Դատարանը, ըստ KIBHR-ի, հիմնադրամի գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը կայացրել է նոյեմբերի սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ …

