Ղազախստանում դատարանի որոշմամբ լուծարվել է Ուկրաինայում ռուսական ագրեսիայից տուժածների օգնության հիմնադրամը

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ղազախստանի Ատիրաուի շրջանի մասնագիտացված միջտարածաշրջանային տնտեսական դատարանը որոշել է լուծարել Glory of Ukraine բարեգործական հիմնադրամը, որն օգնում էր Ուկրաինայում ռուսական ագրեսիայից տուժածներին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Մարդու իրավունքների միջազգային բյուրոն (KIBHR), փոխանցում է VOA-ն:

Դատարանը, ըստ KIBHR-ի, հիմնադրամի գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը կայացրել է նոյեմբերի սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Հատկանշական է, որ Ատիրաուի շրջանի արդարադատության դեպարտամենտում «Փառք Ուկրաինային» հիմնադրամի գրանցման պահից անցել է ընդամենը 15 օր, մինչև դեպարտամենտը հայց է ներկայացրել գրանցումն անվավեր ճանաչելու և հիմնադրամի լուծարումը հարկադրելու համար, նշում են մարդու իրավունքների ակտիվիստները։

Հայցի պատճառը, ինչպես հետևում է դատարանի վճռից, եղել է այն, որ, ըստ Արդարադատության նախարարության, հիմնադրամի կանոնադրությունը «չի համապատասխանում Ղազախստանի օրենսդրության նորմերին», և որ այդ խախտումներն «անուղղելի են»։

Հիմնադրամի ղեկավար Տուրարբեկ Կուսաինովը KIBHR-ին տված մեկնաբանությունում ասել է, որ գոյության կարճ ժամանակահատվածում իր կազմակերպությունը հավաքել և հասցրել է 5 միլիոն տենգե (10,800 դոլար) մարդասիրական օգնություն ուղարկել Ուկրաինա։ Ըստ Կուսայնովի՝ Ռուսաստանում են Ղազախստանի իշխանություններին «հուշել» լուծարել հիմնադրամը։

Ներկայում Ղազախստանում գործում են մի քանի բարեգործական հիմնադրամներ և կամավորական կազմակերպություններ, որոնք օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։