Բաքուն և Թեհրանը ռազմական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է այցով Բաքվում գտնվող Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանիին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը։

«Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Իրանին իր հերթին շնորհավորել է Հասանովին «Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման», ինչպես նաև երկրի զինված ուժերի ձեռքբերումների կապակցությամբ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները դրական ներդրում կունենան երկկողմ ռազմական համագործակցության հարցում։

«Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի և այլ թեմաների շուրջ»,- նշում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Էմմա Չոբանյան