Իսրայելը թանկ կվճարի, եթե Թուրքիայում թիրախավորի ՀԱՄԱՍ-ի անդամներին․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին զգուշացրել է՝ զերծ մնալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների ֆիզիկական ոչնչացման ծրագրերի իրականացումից, այդ թվում՝ Պաղեստինից դուրս, գրում է Անադոլու գործակալությունը։

«Եթե նրանք համարձակվեն նման բան անել Թուրքիայում, ապա թանկ գին կվճարեն, որից չեն կարողանա վերականգնվել։ Աշխարհում բոլորը գիտեն, թե ինչ առաջընթաց է արձանագրել Թուրքիան հետախուզության և անվտանգության ոլորտում։ Ոչ ոք չպետք է մոռանա այս մասին»,- ասել է Էրդողանը՝ Կատարից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը հանգեցրել է մերձավորարևելյան տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակին։

«Եթե չլիներ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրների կողմից Իսրայելի աջակցությունը, մենք նման իրավիճակի հետ չէինք բախվի տարածաշրջանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև նշել է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիայի ծրագիրը, որն իրականացվում է 1947 թվականից, Պաղեստինն ու Գազայի հատվածը հասցրել է ներկայիս վիճակին։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կարողանա խուսափել պատժից Գազայի հատվածում իր գործողությունների համար։ Ըստ նրա՝ «Նեթանյահուն կործանման եզրին է»։

Էրդողանը, միաժամանակ, ընդգծել է, որ Գազայի հատվածը «պատկանել է և պատկանելու է պաղեստինցիներին»։

Պաղեստինյան խնդրի լուծման հեռանկարների վերաբերյալ նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է խաղաղության համաժողով անցկացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ և հանդես գալ որպես երաշխավոր երկիր։

Հավելենք, որ Անկարան ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում ու բավական սերտ կապեր ունի դրա ղեկավարության հետ, որոնք հաճախ են այցելում Թուրքիա և հանդիպում Էրդողանին։ Ըստ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի անդամներից ոմանք ունեն նաև Թուրքիայի քաղաքացիություն։

Էմմա Չոբանյան