BMW-ն, Volkswagen-ը, Mercedes-ը և Porsche-ն Հայաստանի, Ղազախստանի ու Վրաստանի միջոցով ավտոմեքենաներ են մատակարարել ՌԴ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Գերմանական BMW, Volkswagen, Mercedes և Porsche ավտոարտադրողները, հայտարարելով Ռուսաստանից հեռանալու մասին, կտրուկ ավելացրել են իրենց մեքենաների և պահեստամասերի մատակարարումները Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներ, որտեղից դուրս են գալիս ռուսական շուկա։ Այսպես, միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) տվյալների համաձայն՝ գերմանական ավտոմեքենաների և դրանց բաղադրիչների արտահանումը Ղրղզստան այս տարվա առաջին ինն ամիսներին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,500%-ով։

Աճել է նաև գերմանական ավտոպահեստամասերի արտահանումը դեպի Ղազախստան, Հայաստան և Վրաստան՝ համապատասխանաբար 720%, 450% և 340%-ով։ Մատակարարումների նման աճը հստակ նշան է, որ Ռուսաստանը երրորդ երկրներին օգտագործում է արևմտյան ապրանքներին հասանելիություն ունենալու համար, նշում է IIF-ը:

«Աճի տեմպերն այնքան մեծ են, որ թվում է, թե դա միակ տրամաբանական բացատրությունն է»,- ասում է ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը։

«Գերմանացի արտադրողներն ու մատակարարները զանգվածաբար կրճատել են իրենց բիզնեսը Ռուսաստանում, խզել են հարաբերությունները դիլերների հետ և դադարեցրել բիզնես գործունեությունը»,- ասել է Ավտոմոբիլային արդյունաբերության գերմանական ասոցիացիայի (VDA) ներկայացուցիչը:

Ասոցիացիայի սեփական տվյալները ցույց են տալիս, որ գերմանական ավտոմեքենաների արտահանումը Ղրղզստան, Ղազախստան, Հայաստան և Վրաստան այս տարի աճել է 156 տոկոսով՝ 2021 թվականի առաջին տասը ամիսների համեմատ։ Միաժամանակ, ասոցիացիան հաշվում է միայն նոր մեքենաների և պահեստամասերի վաճառքը։

Կազմակերպությունը նշում է, որ ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան կրճատվել է 36 հազար միավորով, իսկ Կենտրոնական Ասիա է ուղարկվել ընդամենը 1600 նոր ավտոմեքենա։

Զուգահեռ ներմուծման միջոցով, գերմանական մեքենաներից բացի, Ռուսաստանը կարող է ներմուծել 500 տարբեր արևմտյան մոդելներ, որոնք ներառված են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ցանկում, ինչպես նաև արևմտյան շատ այլ ապրանքներ, նշել է Capital Economics-ում զարգացող շուկաների հարցով ավագ տնտեսագետ Լիամ Փիչը: