Նավալնին ռուսներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Պուտինի դեմ

Լուրեր

07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա թիմը ՌԴ քաղաքացիներին կոչ են արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին ասվում է Նավալնիի բլոգում արված գրառման մեջ։

«Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 17-ին։ Այդ օրը կոչ ենք անում բոլորին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Դա կարելի է անել ցանկացած այլ թեկնածուի համար վանդակները նշելով»,- ասվում է հայտարարությունում։

Ընդդիմադիր գործչի համախոհները հայտարարել են նաև Պուտինի դեմ արշավ սկսելու մասին։ Նրանք բացել են «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքը, որտեղ ասվում է, որ «յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի» նախագահական ընտրություններից առաջ 100 օրվա ընթացքում «պետք է դնի մի պարզ նպատակ՝ համոզել առնվազն 10 մարդու՝ դեմ դուրս գալ Պուտինին»։

«Անկասկած, մեզ սպասվում է ընտրական ընթացակարգի պարոդիա։ Իսկ վերջնական արդյունքները, ինչպես միշտ, կկեղծվեն։ Բայց ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը, կասկածի ժամանակ է: Մարդիկ մտածում են, թե ով է իշխանության գլխին և ինչու է նա այնտեղ։ Ռուսական ընդդիմության գերխնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն այս կասկածներին ամբողջ ուժով պատասխանելն է։ Բացատրեք, որ 24 տարի իշխանության ղեկին գտնվող 71-ամյա Պուտինը այլևս 6 տարի չպետք է մնա։ Նա կվնասի Ռուսաստանին։ Նա պետք է հեռանա»,- ասվում է Նավալնիի բլոգում հրապարակված հայտարարությունում։