ԱՄՆ-ը ռուսաստանցի զինվորականների՝ Սուրեն Մկրտչյանին ու ևս երեքի մեղադրում է Ուկրաինայում ամերիկացու դեմ ռազմական հանցագործությունների մեջ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

ԱՄՆ-ը ռուսաստանցի չորս զինծառայողների մեղադրանք է առաջադրել ռազմական հանցագործությունների համար մի ամերիկացու նկատմամբ, որն ապրել է Ուկրաինայում ռուսական ներխուժման ժամանակ։ Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ, որը նախօրեին ներկայացրել է Վիրջինիայի դաշնային դատարանը, գրում է CNN-ը:

Այս գործն առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կառավարությունը կիրառում է տասնամյակների վաղեմության օրենքը, որի նպատակն է հետապնդել նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել ԱՄՆ քաղաքացիների դեմ:

Ռուսաստանցի 4 զինծառայողների՝ Սուրեն Մկրտչյանի, Դմիտրի Բուդնիկի և Վալերիի և Նազարի (նրանց ազգանունները չեն հրապարակվել) դեմ մեղադրանք է առաջադրվել չորս կետով, ներառյալ՝ ապօրինի բանտարկություն, ռազմական հանցագործություններ կատարելու դավադրություն, անմարդկային վերաբերմունք և խոշտանգումներ:

Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը մեղադրանքներն անվանել է «կարևոր քայլ Ուկրաինայի անօրինական պատերազմի համար պատասխանատվության ենթարկելու նկատակով»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսաստանցի զինվորականներն ամերիկացուն բռնությամբ առևանգել են ուկրաինական Միլովե գյուղի իր տնից։ Ենթադրվում է, որ զինվորները ծեծել և խոշտանգել են ամերիկացուն ռուսական զորամասում, որտեղ նա պահվել է 10 օր 2022 թվականի ապրիլին։ Նրան առևանգելուց հետո ռուսաստանցի զինվորները, մեղադրական եզրակացության համաձայն, մերկացրել են ամերիկացուն, կապել նրա ձեռքերը մեջքի հետևում և ծեծի ենթարկել՝ բռունցքներով, ոտքերով և ատրճանակով հարվածներ հասցրել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ուկրաինայում ամերիկացու դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներից երկուսը Ռուսաստանի Զինված ուժերի հրամանատարներ են, իսկ մյուս երկուսը՝ ավելի ցածր աստիճան ունեցող զինվորականներ։

Ամերիկացին պատերազմի մասնակից չի եղել, 2022 թվականի ամռանը տարհանվել է Ուկրաինայից։

Էմմա Չոբանյան