Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով․ միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախագահությամբ. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ առաջին անգամ Հայաստան կայցելի ԱՄԿ գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։
Համաժողովին կմասնացեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։

Միջոցառման հիմնական չորս թեմաների շրջանակում բանախոսները ելույթներ կունենան զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների, կանանց տնտեսական հզորացման, գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում սոցիալական արդարության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ․ համաշխարհային տեխնոլոգիական փոխակերպումների համատեքստում կներկայացվի նաև աշխատանքի ապագայի տեսլականը։ Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։45-ին ՀՀ նախագահի նստավայրում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 26/1)։

Միջոցառման լուսաբանման նպատակով անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 13։00-ն գրանցվել՝ զանգահարելով ԱՍՀ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 098 151 154 հեռախոսահամարով։
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։