Եվրոպացիների մեծ մասը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը․ հարցում

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) կողմից ԵՄ անդամ վեց երկրներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ խիստ դիմադրություն կա Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորության հարցում, ընդ որում, վեց երկրներում հարցվածների 51 տոկոսը դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Այս մասին գրում է The Guardian, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Ըստ հարցման, որն անցկացվել է Դանիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում և Ավստրիայում նոյեմբերի 7-19-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,153 մարդու շրջանում, հինգ հարցվածներից մեկից ավելի պակասն է աջակցել Թուրքիայի անդամակցության ուղղությամբ որևէ առաջընթաց անելուն:

Հարցումն անցկացվել է այս շաբաթ Բրյուսելում ԵՄ 27 երկրների ղեկավարների հանդիպումից առաջ, որտեղ նրանք պետք է քննարկեն ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարները: ԵՄ-ին միանալու՝ Թուրքիայի հայտը սառեցվել է 2005 թվականին՝ անդամակցության բանակցությունները սկսելուց հետո, և դրանց վերաբացման հորիզոնում դեռևս լույս չկա:

Եվրահանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ իր տարեկան զեկույցում, որը հրապարակվել է անցյալ ամիս, նշել էր, որ կան «լուրջ թերություններ» Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մեջ՝ ընդգծելով հաշվետու ժամանակահատվածում նախագահական համակարգում ժողովրդավարական հետընթացը և կառուցվածքային թերությունները։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովն անցյալ ամիս առաջարկել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության պաշտոնական բանակցությունները:

ԵՄ ընդլայնումը դարձել է առաջնահերթություն այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարին: Նոյեմբերին ԵՄ հանձնաժողովը նաև աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ մուտքի բանակցություններին, երբ Սարաևոն պատրաստ լինի, և առաջարկել Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ:

Հարցումը զգալի աջակցություն է պարզել Ուկրաինայի և, ավելի քիչ, Մոլդովայի և Չեռնոգորիայի թեկնածություններին, բայց նաև բացահայտել խորը տնտեսական և անվտանգության խնդիրներ: Սակայն կա համատարած հակազդեցություն հատկապես Թուրքիայի հնարավոր մուտքի դեմ, ինչպես նաև նկատելիորեն սառը արձագանք՝ Ալբանիայի, Բոսնիայի, Վրաստանի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի՝ միությանն անդամակցության հեռանկարին։

Հարցումը ցույց է տվել, որ Ուկրաինայի մուտքին աջակցությունն ամենաբարձրն է Դանիայում (50 տոկոս) և Լեհաստանում (47 տոկոս), ընդ որում՝ կարծիքները մոտավորապես կիսվել են Ռումինիայում (32 տոկոս կողմ, 29 տոկոս դեմ), Գերմանիայում (37 տոկոս կողմ, 39 տոկոս դեմ) և Ֆրանսիայում (29 տոկոս կողմ, 35 տոկոս դեմ): Ավստրիայում դեմ է եղել հարցվածների 52 տոկոսը։

Էմմա Չոբանյան