Նոյեմբերի 9-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 8-ի ժամը 19.00-ից նոյեմբերի 9-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուսը»․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված …

