Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության տեսակ

Լուրեր

15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագծի նպատակն է Պրոբացիայի ծառայությանը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պրոբացիայի ծառայության մասին», ինչպես նաեւ «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Լեւոն Բալյանը նշել է, որ ծառայությունն ապահովվում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանք եւ վարչական հսկողություն, այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատվելու, պատժից վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ:

Ըստ նրա՝ Պրոբացիայի ծառայությունն է իրականացնում նաեւ իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցները:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով կկարգավորվեն ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, ծառայության սկզբունքները, խնդիրները, ծառայության անցնելու կարգը եւ ծառայության պայմանները: Կկանոնակարգվեն նաեւ ծառայության հետ կապված ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական եւ սոցիալական երաշխիքները:

Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշակի խմբագրական աշխատանքներ, տեխնիկական բնույթի շտկումներ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ փոփոխությունները կնպաստեն Պրոբացիայի ծառայությունն ավելի արհեստավարժ կադրերով համալրելուն: Պատգամավորը տեղեկացրել է, որ Կառավարության կողմից առաջարկված տեխնիկական փոփոխություններն ընդունվել են: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: