Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ առիթ է ունեցել ծանոթանալու Հայաստանի առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Դեսպանը նաև այցելեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցած տնտեսավարողների Դիլիջան խոշորացված համայնքում, մասնավորապես՝ «Հնոց» գաստրո-բակ ու «Ուտելի» հացի փուռ»,- …

