Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Դեկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական հարցերով պատասխանատու Ռոել Յանսենսը․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման պատմությունը, պատասխանատվության ոլորտները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին շարունակական աջակցության համար՝ նա մասնավորապես ընդգծել է կառույցի կողմից պատրաստված «Նորարարություն՝ հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (Innovation for Sustainable Development: Review of Armenia 2023) զեկույցի կարևորությունը: Ռոբերտ Խաչատրյանը նաև պատմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման շուրջ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին՝ հավելելով, որ ռազմավարության մշակման ընթացքում օգտագործվելու է նաև ԵՏՀ-ի զեկույցը:

Տատյանա Մոլչանը բարձր է գնահատել Նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել է ԵՏՀ-ի զեկույցի մասին և նշել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, տարբեր միջազգային գործընկերների պատրաստկամությունն աջակցելու դրանում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը:

ԵՏՀ գործադիր քարտուղարը նաև փոխանցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր քարտուղար Դարեն Տանգի պատրաստակամությունը Հայաստանի հետ մտավոր սեփականության և նորարարության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: