ՀԱՊԿ-ը 2024 թվականին կազմակերպության ուժերի յոթ զորավարժություն կանցկացնի

Լուրեր

23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք տեղի կունենան Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Խորհրդի նիստում և կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տասնվեցերորդ լիագումար նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2024 թվականի համար պատրաստվել է համատեղ մարտական պատրաստության միջոցառումների լայնածավալ ծրագիր՝ նախատեսված ընդհանուր յոթ վարժանքով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ համապատասխան միջոցառումները «տեղի կունենան Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության տարածքում»։

Տասմագամբետովը պարզաբանել է, որ վարժանքներին կմասնակցեն Արագ արձագանքման հավաքական ուժերը, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, նյութատեխնիկական ապահովման ուժերն ու միջոցները, հետախուզական, հրամանատարական և վերահսկման մարմինները և ՀԱՊԿ CRRF հատուկ նշանակության ուժերը։