Ինչպես է Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում ժայթքում հրաբուխը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ Այս մասին հայտնել է երկրի օդերևութաբանական վարչությունը։ Գերատեսչությունում նշել են, որ լավայի հոսքերը Ժայթքում են Գրինդավիկ քաղաքից մոտ չորս կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 22:17-ին, դրան նախորդել են մի շարք երկրաշարժեր, հավելել են օդերևութաբանները։ Հրապարակման պահին նրանք չեն նշել, թե որ հրաբխի մասին է խոսքը։

Թերակղզում են գտնվում Ռեյկյանես և Ֆագրադալսֆյադլ հրաբուխները։

Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը կոչ է արել Գրինդավիկի բնակիչներին լքել քաղաքը։ Լավայի հոսքը կարող է ուղղվել դեպի այս բնակավայր, Ras 2 ռադիոկայանի եթերում հայտնել է օդերևութաբանական վարչության ներկայացուցիչը:

Քաղաքի զանգվածային տարհանումը տեղի է ունեցել նոյեմբերի առաջին կեսին, սակայն, ըստ տեղական լրատվամիջոցների, Գրինդավիկում ժայթքման պահին դեռևս մարդիկ են եղել։