Իսրայելը ՀԱՄԱՍ-ին զինադադար է առաջարկել՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց․ Axios

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է մեկշաբաթյա զինադադար՝ զինյալների կողմից գերեվարված մոտ 40 պատանդների ազատ արձակման դիմաց։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների և իրավիճակին ծանոթ մեկ աղբյուրի։

Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ իսրայելական հետախուզական Մոսադ ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի և Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահմանի հետ հանդիպմանը համապատասխան առաջարկ է արել։ Հանդիպումը, ըստ Axios-ի, տեղի է ունեցել Վարշավայում դեկտեմբերի 18-ին։

Պատանդների խումբը, որն Իսրայելը մտադիր է ազատ արձակել գործարքի շրջանակում, կներառի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած կանանց, 60 տարեկանից բարձր տղամարդկանց և այլ պատանդների, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն: Իսրայելը նաև առաջարկել է իսրայելական բանտերից ազատել որոշակի թվով պաղեստինցի բանտարկյալների՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։

Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ իսրայելական բանտերում կան տասնյակ պաղեստինցիներ, ովքեր «ծեր են ու հիվանդ» և ովքեր կարող են ազատ արձակվել մարդասիրական գործարքի շրջանակում, հայտնում է Axios-ը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի համաձայն՝ Կատարի վարչապետը Վարշավայում կայացած հանդիպմանը փոխանցել է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումն առ այն, որ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները՝ նախքան պատանդների վերաբերյալ բանակցություններ սկսելը։ Ի պատասխան՝ Բարնեան ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքերը և Գազայի հատվածում իր առաջնորդներին հանձնի Իսրայելին, եթե շարժումը ցանկանում է դադարեցնել պատերազմը։