ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ի, նրա որդու և եղբոր նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական կեղծիք։ «1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու …

