Ֆրանսիայի ԱԳ նախարար է նշանակվել Ստեֆան Սեժուրնեն
Քաղաքականություն
11.01.2024 | 23:55Ստեֆան Սեժուրնեն դարձել է Ֆրանսիայի նոր ԱԳ նախարար։ Այս նշանակման մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսիս Կոլորը կառավարության նոր կազմի հրապարակման ժամանակ:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Կատրին Կոլոնային, որը ֆրանսիական դիվանագիտությունը ղեկավարում է 2022 թվականի մայիսից։
2022 թվականի սեպտեմբերից Սեժուրնեն զբաղեցրել է նախագահական «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2014 թվականից նա եղել Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: