Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր ռեկորդային նվազագույնի է հասել

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է նոր ռեկորդային նվազագույնի․ տեղական ժամանակով կեսօրից անմիջապես առաջ մեկ դոլարի դիմաց լիրայի փոխարժեքը կազմել է 30,005, գրում է CNBC-ն։

Սա առաջին դեպքն է, երբ լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ հատում է 30-ի շեմը՝ նախորդ օրվա համեմատությամբ 0,17%-ով անկում գրանցելով։

Անցած տարվա ընթացքում թուլացած լիրան ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ նվազել է մոտ 37%-ով, քանի որ արժութային ոլորտի իշխանությունները փորձում են պայքարել երկնիշ գնաճի դեմ՝ անշեղորեն բարձրացնելով տոկոսադրույքները:

Դեկտեմբերին տարեկան կտրվածքով գնաճը երկրում ավելացել է մինչև 64,8 տոկոսով՝ նոյեմբերի 62 տոկոսի դիմաց։ Այն դեռևս բարելավում է դիրքերը նախորդ տարվա համեմատ՝ այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերին թուրքական գնաճը հասել էր 85,5 տոկոսի։

Թուրքական լիրայի թուլացումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Թուրքիայի ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաները՝ Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Էրքանը և ֆինանսների նախարար Մեմեդ Շիմշեքը, հավաքվում են J.P. Morgan-ի Նյու Յորքի Ուոլ Սթրիթի կենտրոնակայանում՝ դրամավարկային քաղաքականության, բանկային, ակտիվների ու երկրի ֆինանսական շուկաների վերաբերյալ ներդրողներին ներկայացնելու համար:

Էմմա Չոբանյան