Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Լավրովը ցավակցություն է հայտնել «այն մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, որոնք հավաքված են եղել Իրանի Քերման քաղաքում՝ ոգեկոչելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցը և սպանվել ահաբեկիչների կողմից»։ Կողմերը վերահաստատել …

