Անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, իսկ Նոր Նորքում միայն հուլիսի 17-ին, Շենգավիթում հուլիսի 16-ին և 19-ին։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Նշվում է, որ Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը …