Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական …

