Վրաստանի և Ադրբեջանի միջև վավերացվել է ռազմական համագործակցության ոլորտում համաձայնագիրը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը հաստատելու մասին» օրենքը։ Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է խրախուսել և ամրապնդել կողմերի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև գործնական հիմք ստեղծել կողմերի …

