ՀՀ միլիոններ է ուղարկում ՀԱՊԿ, բայց օգնություն չի ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2023 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել միջազգային տարբեր կազմակերպություններին Հայաստանի անդամակցության համար։ Ըստ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի՝ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, ԵՏՄ-ին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, համագործակցում է կազմակերպության վեց մասնագիտացված կառույցների հետ։ ՀՀ-ն նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ է, համագործակցություններ կան  ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։

Անդամավճարների համար նախատեսված շուրջ 2 մլրդ դրամն ինչպե՞ս է բաժանվում միջազգային կազմակերպությունների միջև․ հարցն արդիական է ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի անհամաձայնությունների ֆոնին։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ 2023 թվականին ԱՊՀ-ին անդամակցության վճարը կազմել է 13 մլն 799 հազար 800 ռուսական ռուբլի։ Սա համարժեք է շուրջ 61 մլն դրամին։

Նախորդ տարի ՄԱԿ-ին Հայաստանը վճարել է 205 հազար դոլար, որը համարժեք է 82 մլն դրամին, ևս 24 հազար դոլար կամ շուրջ 10 մլն դրամ էլ վճարվել է որպես ՅՈւՆԵՍԿՕ-ին անդամակցության գումար։ Եվրոպայի խորհրդին անդամավճարը կազմել է 557 հազար 312 եվրո, որը համարժեք է 224 մլն 318 հազար դրամին։

ԱԳՆ-ն, միաժամանակ, չի բացահայտում, թե որքան գումար է վճարում Մոսկվայի առաջնորդած 2 կազմակերպություններին անդամակցելու համար։

«Տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպությունների ամենամյա բյուջեների վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման»,- ասվում է ԱԳՆ պատասխանում։

Այսպիսով, եթե ԱԳՆ-ի տրամադրած ցանկից հանում ենք վերոնշյալ կազմակերպություններին անդամակցության վճարները, մնացած գումարը կազմում է ավելի քան 1 ու կես մլրդ դրամ։ Չնայած ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին անդամավճարների չափը չի բացահայտում, բայց ենթադրելի է, որ այդ գումարի մեծ մասը վճարվել է հենց նշված կազմակերպություններին։

2021 թվականի մայիսից սկսած՝ Երևանը պաշտոնապես մի քանի անգամ դիմել էր ՀԱՊԿ-ին և պայմանագրի տարբեր հոդվածներով աջակցություն խնդրել, սակայն անվտանգային դաշինքը փաստաթղթերով ստանձնած պարտավորություններն այդպես էլ չկատարեց։ Սրան հաջորդեց Փաշինյանի և թիմակիցների սուր քննադատությունը՝ ուղղված այդ կազմակերպությանը, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց այդպես էլ չձեռնարկվեց։ Ստացվում է՝ ՀՀ-ն գումար է փոխանցում ՀԱՊԿ-ին՝ առանց սպասելիքների։

Փաշինյանի թիմում դեռ հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն իր ստանձնած պարտավորությունները կկատարի։

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Հայաստանի պարագայում չի կատարում իր պարտավորությունները․ այս հարցում ընդդիմությունը տեսնում է Փաշինյանի մեղքի բաժինը։

Հայաստանը ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմել էր 2021 թվականի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական կողմը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք։ Կառույցը, սակայն, որևէ աջակցություն չտրամադրեց։ Անպատասխան մնաց նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման ֆոնին Երևանի նոր օգնության խնդրանքի դիմումը։ Կառույցն այդպես էլ չհայտարարեց Հայաստանի սահմանները ճանաչելու մասին, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները դադարեցրեցին ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը։

Չնայած Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս ընդգծել էր՝ ՀԱՊԿ-ից ՀՀ չի կարողանում անհրաժեշտ սպառազինություն և քաղաքական աջակցություն ստանալ, իսկ այլ տեղերից աջակցություն ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելն արգելք է հանդիսանում, այդուհանդերձ, ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ասել էր՝ որոշումները կայացնում են ՀՀ շահերին համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան