Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Լավրովը ցավակցություն է հայտնել «այն մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, որոնք հավաքված են եղել Իրանի Քերման քաղաքում՝ ոգեկոչելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցը և սպանվել ահաբեկիչների կողմից»։

Կողմերը վերահաստատել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի հետագա համակարգման փոխադարձ պարտավորությունները։

Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների, այդ թվում՝ Գազայի հատվածում և դրա շուրջ, ինչպես նաև Կարմիր ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք ընդգծել են քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության ակտիվացման կարևորությունը՝ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։

Էմմա Չոբանյան