ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստրասբուրգից, նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում։

