Նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ …

