Մի խումբ ուսուցիչներ պատրաստվում են գիշերել նախարարության շենքի մոտ, եթե Անդրեասյանն իրենց չընդունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած և 2023-ի դեկտեմբերից աշխատանքից ազատված միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ, սակայն վերջինս չի ընդունում նրանց։ 

Հիշեցնենք՝ նախորդ բողոքի ակցիայի ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր մի քանի ուսուցչի, նրանք իրենց առաջարկներն էին փոխանցել, և նախարարը խոստացել էր, որ կզբաղվի խնդրով։ Կրթության նախարարն ասել էր, որ ցանկացողներին պետությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթություն ստանալու հարցում, բացի այդ՝ աշխատանքը կորցրած ուսուցիչները կարող են դպրոցում այլ հաստիքի անցնել, որի համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ: Այդ հանդիպմանը նախարարը նաև պատրաստակամություն էր հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները: Սակայն մարզերից Երևան հասած և բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները Factor TV-ի հետ զրույցում նշեցին, որ ազատ հաստիքներ չկան, բացի այդ, փոխնախարար Արաքսյա Սվաջյանն արդեն իսկ շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ։ Ուսուցիչները նշում են, որ ԿԳՄՍ նախարարության  շենքի մոտից չեն հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ Ժաննա Անդրեասյանը չի ընդունել իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան