16 Հոկտեմբեր 2023 | 17:10
Անահիտ Մանասյանն ընդունել է Դունյա Միյատովիչին. քննարկվել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Անահիտ Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության համար։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, …