Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով …