Պուտինի մրցակից Բորիս Նադեժդինը 100,000 ստորագրություն է հավաքել՝ ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՌԴ նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Բորիս Նադեժդինը հավաքել է ընտրողների 100 հազար ստորագրություն՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է նրա կայքում, փոխանցում է Meduza-ն։

Ըստ այդ տվյալների՝ Նադեժդինի առաջադրմանն աջակցել է 101,607 մարդ։ Նշվում է, որ ստորագրությունները հավաքվել են Ռուսաստանի 75 շրջաններում։ Առաջադրվելու համար ԿԸՀ պետք է ներկայացվի 2500 ստորագրություն 40 տարբեր մարզերից։ Դատելով կայքում տեղադրված տարածքային շտաբերի բաշխումից՝ մինչ այժմ 2500 ստորագրություն է հավաքվել միայն ութ մարզում։

«Մենք արդեն հավաքել ենք 101 հազար ստորագրություն։ Այս ստորագրությունները թերի են։ ԿԸՀ-ն պետք է 105,000 կատարյալ ստորագրություն ներկայացնել։ Այնպիսիք, որոնցում հնարավոր չլինի թերություն գտնել։ Ահա թե ինչու մենք պետք է հնարավորինս շատ կատարյալ ստորագրություններ հավաքենք։ Այժմ կայքում նպատակ է դրվելու 150,000 ստորագրությունը»,- ասվում է Նադեժդինի Տելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։

Նադեժդինի շտաբից Meduza-ի զրուցակիցը հաստատել է, որ հավաքված ստորագրությունները դեռ բավարար չեն գրանցման համար, շատ բան է պակասում։ Նաև, ըստ աղբյուրի, կան բազմաթիվ «թերի ստորագրություններ»։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ 2500 ստորագրություն է հավաքվել միայն մոտ 10 մարզում։ Նրա խոսքով՝ մարզերում ստորագրահավաքը կտևի մինչև հունվարի 25-ը, Մոսկվայում մի փոքր ավելի երկար կհավաքեն այնտեղ ապրող մարդկանց ստորագրությունները, որոնք գրանցված են այլ մարզերում։

Նադեժդինն առաջադրվում է որպես «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության անդամ։ Իր առաջադրման մասին քաղաքական գործիչը հայտարարել էր 2023 թվականի վերջին։

ԿԸՀ-ն Նադեժդինին թույլ է տվել ստորագրահավաք հավաքել դեկտեմբերի 28-ին։ Առաջին երեք շաբաթվա ընթացքում նրա կողմնակիցներին հաջողվել էր հավաքել 25 հազար ստորագրություն։ Այն բանից հետո, երբ Նադեժդինին սկսեցին աջակցել հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավաքված ստորագրությունների թիվը սկսեց կտրուկ աճել, հավաքագրման կետերում հերթեր առաջացան, և հաջորդ 75 հազարը հավաքվեց ընդամենը հինգ օրում։

Հավելենք, որ Նադեժդինը ՌԴ նախագահի միակ թեկնածուն է, որն ուղղակիորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմի շարունակմանը։ Նա ռազմական գործողություններ սկսելու որոշումն անվանել է «ճակատագրական սխալ», նաև ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկիրը տանում է «դեպի աղետ»։

Հունվարին Նադեժդինը հանդիպել էր ժամկետային զինծառայողների կանանց հետ, որոնք վերջին ամիսներին բազմիցս բողոքում են, որ իրենց ամուսիններին ռազմաճակատից տուն չեն վերադարձնում։

Հավելենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 15-17-ը։

Էմմա Չոբանյան