Հաշտարարության ինստիտուտը զարգացնելու համար բոլոր նախադրյալները ստեղծվել են․ ՀՀ ԱՆ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունվարի 21-ին՝ հաշտարարության միջազգային օրվա առթիվ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն Հայաստանում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով հաշտարարության ոլորտի զարգացմանը կարևոր տեղ հատկացվեց Կառավարության ծրագրով ու Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ: Այս համատեքստում Արդարադատության նախարարության կողմից վերջին 2 տարիների ընթացքում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել հաշտարարության ոլորտը վերակենդանացնելու համար: Մատնանշվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության, առցանց հաշտարարության ինստիտուտների ներդրումը, հաշտարարների խրախուսման, e-mediation հարթակի ստեղծան, ինչպես նաև նոր հաշտարարների որակավորման և ոլորտի նկատմամբ աննախադեպ հետաքրքրվածության մասին: Տիգրան Դադունցը այս համատեքստում կարևորել է նաև նոր ստեղծված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի դերը, հույս ունենալով, որ կենտրոնի առաքելությունը միտված կլինի արբիտրաժին զուգահեռ նաև հաշտարարության զարգացմանը:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանն իր ելույթում կարևորել է այն հանգամանքը, որ այլ առաջատար երկրների շարքում՝ այսօր նաև Հայաստանն է նշում Հաշտարարների օրը, ինչը ուղջունելի է։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև AMCA-ի հաշտարարության կանոններն ու Կենտրոնի հաշտարարների ցանկը։ Միջոցառմանը ներկա էին, հաշտարարներ, փաստաբաններ, դատավորներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ։