«ՏՈՍՊԱ» ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը վերացվեց

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Այսօր՝ հունվարի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Էյչնեթ», «Թիվինետ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ», «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ու ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող «Էյչնեթ», «Թիվինետ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում՝ կազմվել է արձանագրություն, այնուհետ՝ իրականացվել է նաև ցանցային օպերատորների գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ Ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում ներառված չեն մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի համար պարտավորություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Էյչնեթ», «Թիվինետ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» Ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Ներկայացնելով «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների վերաբերյալ գործերը, նշվեց, որ Ընկերությունները հարուցված վարչական վարույթի մասին ծանուցվելուց հետո հանձնաժողով են ներկայացրել պարզաբանում և վերահաղորդման իրավունքի տրամադրման պայմանագրերը։

Այսպիսով, հաշվի առնելով այն փաստը, որ ցանցային օպերատորները տեսալսողական ծրագրերը վերահաղորդել են համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերի՝ պայմանագրերի և դրանց ժամկետների երկարաձգման համաձայնագրերի առկայությամբ՝ ուստի վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն որոշեց «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները կարճել:

Անդրադառնալով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» Ընկերության նկատմամբ վարչական ակտ ընդունելու մասին հարցին նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության «Ռադիո Ջան» լսողական ծրագրի եթերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է Օրենքի 46-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։

Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողը, Գյումրի քաղաքում փոփոխելով տեսալսողական ծրագիրը, «Ռադիո Ջան» տեսալսողական ծրագրով հեռարձակել է «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագիրը։

Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանմամբ հայտնել է, որ, որ վերը նշված խնդիրը տեխնիկական բնույթի է և հետևանք է տվյալ տարածքում հոսանքի հաճախակի անջատումների և կտրուկ տատանումների՝ ինչի արդյունքում սարքավորումների կարգաբերումները խախտվում են և արդյունքում եթեր է հեռարձակվում միանգամայն այլ ռադիոհաղորդում։ 

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն որոշեց «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարչական տույժը՝ գրավոր նախազգուշացում:

Քննարկելով Հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշմամբ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը, նշվեց, որ Լսողական ծրագրեր հեռարձակողը 2024 թվականին տարածել է մամլո հաղորդագրություն, որը ներկայացրել է նաև Հանձնաժողով։ Մամլո հաղորդագրությամբ նշված է՝ Ընկերությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր վարչական վարույթներում նշված հաղորդումների հետ կապված խնդիրներն անմիջապես շտկելու ուղղությամբ, և ընկերության կողմից որոշում է ընդունվել եթերից հանել «Ուրբաթը Տիգրան Քեոսյանի հետ» և «Աբովյան Թայմ» հաղորդումները։

Այսպիսով, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Լսողական ծրագրերի հեռարձակողի 2024 թվականին տարածված մամլո հաղորդագրությունը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշմամբ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2024 թվականի հունվարի 25-ին։