Ավագանու անդամին ոստիկանությունում ստիպել են հրաժարվել ցուցմունքից․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը

Լուրեր

23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.10.2026 | 13:45
«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը
23.10.2026 | 13:39
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
23.10.2026 | 13:31
Երևանում հայտնաբերվել է սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող երկու երիտասարդ
23.10.2026 | 13:22
Կարեն Խաչանով՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:10
Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
23.10.2026 | 13:04
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 13:01
Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»
23.10.2026 | 12:54
Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
23.10.2026 | 12:43
Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
23.10.2026 | 12:34
Ադրբեջանում պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
Բոլորը

«Մայր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են ու իր հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել: Ըստ Հայրապետյանի՝ իրեն զգուշացրել են «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը»:

Հայրապետյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Մտահոգիչն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը: Մենք մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Կապի դուրս գալով՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ:

Այդ ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանությունում, որ այնտեղ գտնվելուց հետո մարդը լքել է Հայաստանը: Սա հարց է, որը բացատրություն է պահանջում:

Հայրապետյանի հետ տեղի ունեցածն արտառոց է և աղաղակող: Սա մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում ավագանու ընդդիմադիր անդամի դեմ: Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս ամենին:

Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների ու Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին, ներքին քաղաքականության ֆոնին ակնհայտ են բռնաճնշումների գնալու, մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելու իշխանական փորձերը, որը մենք խստորեն դատապարտում ենք և հետևողականորեն պայքարելու ենք հանուն ամբողջական իշխանափոխության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Հայրապետյանը հաղորդում էր տվել ոստիկանություն այն մասին, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ին Թոթովենցի փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել են աչքերը, տեղափոխել անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է մոտ 60-ից 65 տարեկան տղամարդու հետ, ում հետ քաղաքական գործունեության հետ պայմանավորված զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգած տղամարդը հորդորել է ծավալած գործունեության մեջ չափավոր լինել։ Այս մասին Factor.am-ին ասել էր նույն խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։