ԵՄ-ն գլուխ է հանում առանց «Գազպրոմի». գազի գինը Եվրոպայում նվազել է մինչև 300 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Եվրոպայում գազն այս շաբաթվա սկզբին վաճառվում էր 1000 խմ-ի դիմաց 300 դոլարով (26–27 եվրո/ՄՎտժ)՝ տարեսկզբից էժանանալով ավելի քան 16%-ով։ Եվրամիությունը, որն իր երկրորդ ձմեռն է անցկացնում գրեթե առանց «Գազպրոմի» մատակարարումների, երկրորդ ամիսն անընդմեջ փակում է պահեստում գազի ռեկորդային ծավալներով, գրում է The Moscow Times-ը։

Ջեռուցման սեզոնի միջնակետից մեկ շաբաթ անց եվրոպական պահեստարանները լցված են 74,4%-ով՝ ըստ Gas Infrastructure Europe-ի: Հունվարի կեսերին ցուրտ եղանակից հետո, որը նույնպես չազդեց գների վրա, վերլուծաբանները կտրուկ վերանայեցին ամսվա վերջի և փետրվարի սկզբի կանխատեսումները դեպի վեր, ինչի արդյունքում գազի շուկայում անկման միտումը պետք է շարունակվի, նշում են EnergyScan-ի վերլուծաբանները։

«Առևտրականները վստահ են, որ հսկայական պաշարները թույլ կտան Եվրոպային հեշտությամբ գոյատևել ձմռանը: Գազի սպառումը մնում է նորմալ մակարդակից շատ ցածր, ինչը, զուգորդված LNG-ի և խողովակաշարի գազի կայուն մատակարարումների հետ, հանգեցրել է ռեկորդային պաշարների: Սա նվազեցնում է առաջարկի կամ պահանջարկի ցանկացած ցնցումների ռիսկը մինչև ձմռան ավարտը»,- նշում են PSB-ի վերլուծաբանները։

Ջեռուցման սեզոնի ավարտին՝ մարտի 31-ին, պաշարների մոտ 57%-ը կարող է մնալ պահեստարաններում՝ վերջին 10 տարվա ընթացքում միջինում 35%-ի դիմաց, կանխատեսում է Bernstein Energy-ն:

Գազն այժմ մոտ 18 անգամ ավելի էժան է, քան այն գինը, ինչ մեկուկես տարի առաջ խոստացել էր եվրոպացիներին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, և 13 անգամ ավելի էժան, քան կանխատեսում էին «Գազպրոմի» վերլուծաբանները։ 2022 թվականի օգոստոսին, երբ գազի գինը հասավ գագաթնակետին՝ 3600 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց, «Գազպրոմը» Եվրոպային սպառնաց 4000 դոլար գազի գնով, իսկ Մեդվեդևը՝ 5000 եվրոյով (դոլարի և եվրոյի փոխարժեքն այն ժամանակ հավասար էին): Միաժամանակ, Կրեմլի քարոզիչները ծաղրելով պատմում էին, թե ինչպես են եվրոպացիները ձմռանը սառչելու։

ԵՄ-ն անցած ձմռանը գոյատևեց առանց կատակլիզմների, գազի գինը 2022 թվականի դեկտեմբերին իջավ մինչպատերազմյան մակարդակի: Բայց այս ձմռանն արդեն Ռուսաստանի մարզերում՝ Մոսկվայի մարզից մինչև Անդրբայկալյան երկրամաս և Նովոսիբիրսկ, ռեկորդային թվով վթարներ են տեղի ունեցել կոմունալ օբյեկտներում. գազի, ջեռուցման և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց ջեռուցման։