ՆԱՏՕ-ն զինամթերքի մատակարարման համար ավելի քան մեկ միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն 1,1 միլիարդ եվրո արժողությամբ զինամթերքի պայմանագիր է կնքել գերմանական և ֆրանսիական արտադրողների հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանական Junghans Microtec սպառազինության ընկերությունը և ֆրանսիական Nexter Munitions-ը կմատակարարեն ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 միլիմետր տրամաչափի արկեր, Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Այս տրամաչափի արկերն օգտագործվում են, մասնավորապես, ֆրանսիական Caesar հաուբիցների և գերմանական Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանային համակարգերի համար, որոնք ՆԱՏՕ-ի երկրների կողմից մատակարարվել են Ուկրաինայի Զինված ուժերին ռուսական ագրեսիան հետ մղելու համար։

Ստոլտենբերգը նշել է, որ զինամթերքն անհրաժեշտ է ինչպես Ուկրաինա ուղարկելու, այնպես էլ դաշինքի անդամ երկրների դատարկ զինանոցները համալրելու համար։ Արտադրողների հետ պայմանագիրը ստորագրվել է ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) կողմից։ Երկու ընկերություններն էլ պետք է արտադրեն մոտ 220,000 արկ։

Դրանցից առաջինները, ըստ NSPA-ի տնօրեն Սթեյսի Քամինգսի, պետք է երկու տարուց թողարկվեն։

2024 թվականի սկզբին NSPA-ն գերմանական COMLOG ընկերության հետ պայմանագիր էր ստորագրել 1000 Patriot «երկիր-օդ» հրթիռների արտադրության և մատակարարման  համար։ 5 միլիարդ եվրոյի այս պայմանագիրը NSPA-ի՝ երբևէ արված ամենամեծ առանձին պատվերներից է:

Էմմա Չոբանյան