Մենք հանձնառություն ենք ստանձնել` խորացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով. ԵՄ դեսպանը՝ Սանոսյանին

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են լավ նախադրյալներ։

ԵՄ դեսպանն իր հերթին ընդգծել է, որ 2023 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով լավ տարի է եղել, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, և 2024 թվականն այդ առումով շատ կարևոր է լինելու:

«Մենք հանձնառություն ենք ստանձնել երկուստեք ամրապնդելու համագործակցությունը, խորացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնականում ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ ԵՄ դեսպանն ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում են։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ։