Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրվել նահանգում երկրի ղեկավարի պաշտոնի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թ-ի հունվարի 4-ին և տարածվելու է 2024 թվականի մարտի 5-ին կայանալիք Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների վրա, որոնց ժամանակ այս քաղաքական ուժի թեկնածուները կընտրվեն նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ …

