ՆԳ նախարարը կարևորել է Քրեական ոստիկանությունը նոր կադրերով համալրելը և ներկայացրել կարիերայի հեռանկարները

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունվարի 30-ին հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը կարևորել է ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպումները՝ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նոր կադրեր ներգրավելու տեսանկյունից, և ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու անդրադարձել Քրեական ոստիկանության ձևավորման աշխատանքներին։

«Վահե Ղազարյանը կարևորել է ստեղծվող ստորաբաժանումը նոր կադրերով համալրելը և ներկայացրել կարիերայի հեռանկարները։ Նա խոսել է նաև ՆԳՆ կրթահամալիրում հնգամսյա ուսուցման, սոցիալական երաշխիքների և ծառայության ուղղությունների մասին։

Նոր ձևավորվող Քրեական ոստիկանության, նպատակի և ընդունելության մասին են խոսել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Արշակ Արշակյանը։

Հանդիպման ընթացքում կայացել է ակտիվ քննարկում։ Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին կիբեռհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով համալրելով՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 1-ը։

Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը»,- ասված է հաղորդագրությունում: