Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Օլժաս Բեկտենովին երկրի վարչապետ նշանակելու մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ղազախստանի կառավարությունը, որը 2022 թվականի հունվարից գլխավորում էր Ալիխան Սմաիլովը, հրաժարական տվեց փետրվարի 5-ին։ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել է կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Երեքշաբթի ավելի վաղ Բեկտենովի թեկնածությունը վարչապետի …

