Լենինգրադի շրջանի 4 նավահանգիստներում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել ԱԹՍ-ների հարձակումներից հետո

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

ՌԴ Լենինգրադի շրջանի չորս նավահանգիստներում՝ Վիբորգում, Վիսոցկում, Պրիմորսկում և Ուստ-Լուգայում, բարձր պտրաստվածության ռեժիմ է մտցվել։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Բալթիկ ծովի նավահանգիստների աշխատակազմի հրապարակված փաստաթղթերը։

«Հիմքը տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մակարդակն է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից ծովային նավահանգստի օբյեկտների և տարածքի վրա հարձակումների հետևանքով»,- ասվում է Ուստ-Լուգային վերաբերող հրամանում։

Նմանատիպ պատճառ է նշվում Վիբորգի, Վիսոցկի և Պրիմորսկի նավահանգիստներում ռեժիմի մասին սահմանման փաստաթղթերում։

Հունվարին Լենինգադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն բարձր պատրաստվածության ռեժիմ էր սահմանել մարզի բոլոր շրջանների կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում: Անվտանգության ստորաբաժանումները և իրավապահ մարմինները հրաման են ստացել ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը, եթե դրանք հայտնաբերվեն հարակից տարածքներում։

Նշենք, որ հուվարի 21-ին Ուստ-Լուգայի նավահանգստի НОВАТЭК ընկերության տերմինալում հրդեհ էր բռնկվել։ Ընկերությունը հայտնել էր «արտաքին ազդեցության», լրատվամիջոցները՝ անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Ուկրաինական աղբյուրները պնդում էին, որ դա Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է։

Հունվարի 31-ին էլ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ ՀՕՊ-ի կողմից խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է Սանկտ Պետերբուրգում՝ «Նևսկի մազուտ» ընկերության տարածքում։

Էմմա Չոբանյան