Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵՏՄ շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման ուղղությամբ։ Մոսկվան գոհ է ԵՏՄ-ի հարցում ՀՀ դիրքորոշումից։ Իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տարեցտարի Հայաստանում նկատվում են տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր։ Մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵՏՄ-ին իր մասնակցությունից։ …

