Բլինքենը Եգիպտոսում է՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի փնտրտուքով

Լուրեր

20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Կահիրեում էր՝ հանդիպելու Եգիպտոսի առաջնորդների հետ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կկենտրոնանան Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում հրադադարի շուրջ բանակցությունների վրա՝ պատանդների ազատ արձակման դիմաց, գրում է AP-ն:

Բլինքենի այցը համընկել է Եգիպտոսում անհանգստության աճով, քանի որ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները դեպի Եգիպտոսի սահման ընդլայնելու մտադրության մասին, որտեղ ապաստան են գտել տեղահանված պաղեստինցիները։

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունները կհասնեն Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ Գազայի 2,3 միլիոն բնակչության գրեթե կեսն է ապաստան գտել ու այժմ ապրում է ավելի ու ավելի վատթարացող անմխիթար պայմաններում։

Եգիպտոսը զգուշացրել է, որ Իսրայելական զորքերի տեղակայումը սահմանի երկայնքով կսպառնա խաղաղության պայմանագրին, որը կնքվել է երկու երկրների միջև ավելի քան 4 տասնամյակ առաջ։ Եգիպտոսը մտավախություն ունի, որ ռազմական գործողությունների ընդլայնումը դեպի Ռաֆահ սարսափած պաղեստինցիներին կստիպի հատել սահմանը, իսկ սա մի սցենար է, որը Եգիպտոսը հայտարարել է՝ թույլ չի տա։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ Բլինքենը կրկնել է, որ պաղեստինցիները չպետք է վտարվեն Գազայից։