Բաքուն ուզում է փակել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը, քանի որ «այն Ղարաբաղում Արևմուտքի աչքն և ականջն է»

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում կրկին արշավ են սկսել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և նրա Ստեփանակերտի գրասենյակի դեմ։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանամերձ APA գործակալությունը հոդված է հրապարակել Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը փակելու անհրաժեշտության մասին՝ կազմակերպության հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։

Ըստ հրապարակման՝ ԿԽՄԿ գործունեությունը մշտապես որոշակի կասկածներ ու հարցեր է առաջացրել, և այն կազմակերպություններից էր, որն այս ամբողջ ընթացքում հաշվի չի առել Ադրբեջանի իշխանությանը և ոտնահարելով  ինքնիշխանությունը՝ գաղտնի համագործակցել է ԼՂ-ի իշխանությունների հետ։

Նշենք, որ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ակտիվ ջանքեր էր գործադրում, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն հեղինակազրկելու միջոցով, կառույցի Արցախի գրասենյակը Բաքվին ենթարկեցնելու համար, որը ենթարկվում է Ժնևի ու Երևանի գրասենյակներին։ Լրատվամիջոցը հայտնում է, որ այդ նպատակով Ադրբեջանը 2023 թվականի փետրվարին պաշտոնական նոտա է հղել ԿԽՄԿ-ին՝ պահանջելով կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակն անմիջականորեն ենթարկեցնել Բաքվի գրասենյակին և դրա համար սահմանել հատուկ ժամանակացույց։

«ԿԽՄԿ-ի գործունեությունը Ղարաբաղում հիմնված է իր սեփական իրավական գնահատականի վրա, և այս առումով կազմակերպությունը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը դեռ ավարտված չէ։ ԿԽՄԿ-ն պետք է կապեր պահպանի նրանց հետ, որոնք արդյունավետ վերահսկողություն ունեն այն տարածքի վրա, որտեղ գործում է կազմակերպությունը: ԿԽՄԿ-ն կարող է վերանայել այս հարցը նոր իրականության մեջ, որը կարող է առաջանալ 2025 թվականից հետո»,- ասվում է Բաքվին ուղղված պատասխանում։

Լրատվամիջոցը կազմակերպությանը մեղադրում է Արցախում, իբր, Արևմուտքի համար աշխատելու և հակաադրբեջանական մեջ։

«Այն, որ ԿԽՄԿ-ն սեպտեմբերյան գործողություններից հետո գրասենյակ է պահել Խանքենդիում (Ստեփանակերտում) վկայում է նրա չարամիտ մտադրության մասին, որ նա դարձել է  Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական քաղաքականության կամակատարը։ ԿԽՄԿ-ին հանձնարարվել է չփակել գրասենյակը և ասել, որ «անջատողականները» կվերադառնան Ղարաբաղ և նորից կզբաղվեն «անօրինական գործունեությամբ», և նման պայմաններում ԿԽՄԿ-ն կշարունակի «աշխատել» այնպես, ինչպես աշխատել է մինչև 2023 թվականը։ Ներկայում այդ գրասենյակը Ղարաբաղում խաղում է Արևմուտքի «աչքի և ականջի» դերը»,- գրել է լրատվամիջոցը։

Այն առաջարկել է Կարմիր Խաչը փոխարինել Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերակցությամբ։

«Եկել է Խանքենդիի (Ստեփանակերտի) ԿԽՄԿ գրասենյակը փակելու ժամանակը։ Այն Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մնացուկ է»,- ասվում է APA-ի հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան