Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու …

